Skip to content

7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Պատմություն


Էջմիածնի Երվանդ Օտյանի անվ. թիվ 7 դպրոցը հիմնադրվել է 1964 թ: 1964-1965 ուստարում դպրոցի տնօրեն է նշանակվել Սուրիկ Խաչատրյանը, ուսումնական գծով փոխտնօրեն` Էմիլ Դանղյանը: Տնօրենը նախաձեռնեց դպրոցամերձ հողատարածքում պտղատու այգու հիմնում, բակում եղևնիների տնկում, դպրոցի միջանքներում բույսերի աճեցում: Հիմնադրման օրվանից դպրոցում աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Դպրոցում գործել են հագեցված լաբորատորիաներ, կաբինետներ, կազմակերպվել են կինոդիտումներ: Դպրոցում գործել է նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտության ուսուցիչ Գևորգ Հարությունյանը: Տարիներ անց Հարությունյանը ղեկավարեց Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցը: