Skip to content

Նորություններ

24
ՀՈՒԼ

182 հավակնորդ կստանա հավաստագիր


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար հավաստագրված անձանց ցուցակը, որի համար հիմք են ծառայել 2011թ.հունիսի 29-ի, 30-ի և հուլիսի 2-ի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար քննություն կազմակերպող հանձնաժողովների արձանագրությունները: Համաձայն հրամանի՝ հավաստագիր կստանա 182 հավակնորդ: